Միջուկային գործարքի կնքման դեպքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներ կիրականացվի Իսլամական հանրապետության հսկողությամբ։ Այս մասին Վիեննայում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար և միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին երկրի պատվիրակության ղեկավար Աբաս Արախչին Tasnim գործակալության հետ հարցազրույցում։
«Եթե Իրանի և համաշխարհային տերությունների միջև համաձայնագիր ձեռք բերվի, և դրա հիման վրա իրականացվի Հավելյալ արձանագրություն (ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրին կից), գործակալության տեսուչների ցանկացած հասանելիություն Իրանի միջուկային օբյեկտներին կլինի վերահսկվող»,- ասել է նա՝ իրանական միջուկային ծրագրով համապարփակ համաձայնագրի ձևավորման բանակցությունների հերթական ռաունդի նախաշեմին։
Արախչին նշել է, որ Հավելյալ արձանագրությունն Իրանի դիտանկյունից նախատեսում է «վերահսկվող հասանելիություն» միջուկային օբյեկտներին, սակայն «հասանելիությունը չի նշանակում այց կամ ստուգում»։









































