Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ առանց արտաքին խաղացողների օգնության՝ ԴԱԻՇ-ը չէր կարողանա զարգացման նման ազդակ ստանալ արկածախնդրություն ձեռնարկելու համար:
«Առանց այդ կողմերի մասնակցության՝ նեոահաբեկիչները չէին կարող այդքան հեռու գնալ: Միջազգային հանրությունը, հատկապես աշխարհի այս հատվածում (Կենտրոնական Ասիա) բնակվող ժողովուրդները, բախվում են ծայրահեղականության լուրջ սպառնալիքի:
ԴԱԻՇ-ը, որն իր էությամբ ո՛չ իսլամական է, ո՛չ էլ պետություն, դարձել է նոր գաղափարախոսության կրող: Ռազմական ծայրահեղական արկածախնդրությունը, նոր կարգ ստեղծելու ձգտումը հարթակ են դարձել ահաբեկչության տարածման համար:
ԴԱԻՇ-ի տարածումն այսօր հասել է աննախադեպ չափի: Այդ սպառնալիքը ներկայումս կախվել է նաև Ռուսաստանի վրա»: