Սահմանային պահպանության եվրոպական գործակալության (Frontex) տվյալներով՝ 2015թ. փախստականների հոսքը ԵՄ կտրուկ ավելացել է: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Միաժամանակ, ամենամեծ աճը նկատվել է թուրք-հունական սահմանին՝ նշել է Frontex-ի ղեկավար Ֆաբրիս Լեժերին:
Նշվում է, որ 2015թ. սկզբից Էգեյան ծովով անցել է 45 հազար մարդ, ինչը կազմում է ավելի քան 500% աճ:
Թուրքիայով Հունաստան հասնել փորձողների մեծ մասը ծնունդով Սիրիայից է, որտեղ քաղաքացիական պատերազմ է: ԵՄ ժամանած գրեթե բոլոր սիրիացիները քաղաքական ապաստան են ստանում՝ նշել է Լեժերին: Իսկ փախստականների մեծ մասը, ովքեր հայտնվում են ԵՄ-ում՝ Միջերկրական ծովով հասնելով Իտալիա, ծնունդով աֆրիկյան երկրներից են. նրանց աղքատությունն է ստիպում փախչել: Լեժերիի խոսքով՝ Frontex-ը պատրաստվում է ուժեղացնել «Պոսեյդոն» առաքելությունը Էգեյան ծովում:
2015թ. հունվարից գրանցվել է ԵՄ արտաքին սահմանների անօրինական հատման 100 հազար դեպք:




































