Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում. Աբովյան քաղաքից ընտանիք է անհետացել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրություն է տարածել:

Վերջինս նշում է. «Լուր ունեմ, որ 2014 թվականի դեկտեմբերի սկզբներին Աբովյանից մի ընտանիք վերցրել է իր երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ: Ընտանիքի հայրը` Արթուր Յուրիկի Մխիթարյանը, կինը՝ Անժելա Պետրոսյանը, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Ամալյան Մխիթարյանը 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է: Երեխաները դեկտեմբերից դպրոց չեն հաճախել, սա նշանակում է , որ ընտանիքը խոչընդոտել է երեխաների կրթության իրավունքի իրացմանը:

Հիմնվելով Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն ասում է. «Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին»: Ղեկավարվելով վերոնշյալ օրենքով, սույն թվականի մայիսի 18-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով դիմել եմ Աբովյանի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Պատասխան չեմ ստացել, սակայն տեղյակ եմ, որ ընտանիքին գտնելու նպատակով Կոտայքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:

Նկատենք, որ Մխիթարյան Արթուրի ընտանիքի ավագ տղան զորակոչի տարիքի է, իսկ 4-րդ երեխան արդեն պետք է ծնված լինի, մի՞թե այս փաստերը չեն կարող օգնել ընտանիքին գտնելու համար, ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում:

Խնդրում եմ «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ նույնպես հայտարարել Մխիթարյան Արթուրի և նրա ընտանիքի հետախուզման մասին, ինչպես 03.06.2015թ. հայտարարվեց Արարատ Ասրյանի հետախուզման մասին, ով իր 8-ամյա դստերը վերցրել ու անհետացել է վերոնշյալ ընտանիքի հետ միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում