Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կսկսեն բանակցել «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսի հետ, տեղեկացնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի` 28-ամյա դարպասապահը պետք է փոխարինի թիմը լքող Դավիդ Դե Խեային, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմ»-ը Լյորիսի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 30 մլն ֆունտ:





































