Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Հիանալի եզրափակիչ է սպասվում: Յուրահատուկ հանդիպում է լինելու, քանի որ հաղթողը գլխավերևում է պահելու Չեմպիոնների գավաթը, դառնալով գավաթային հեթ-տրիկի հեղինակ:
Այն ակումբը, որն իր կազմում ունի Մեսսի, համարվում է ֆավորիտ, սակայն «Յուվենտուս»-ն էլ վատ թիմ չէ»,- հայտարարել է Մոուրինյոն:








































