Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ կարող է քննարկել էֆթանազիայի տարբերակը, եթե իր ընտանիքի համար «բեռ» դառնա և զգա, որ արդեն ոչինչ չի կարող տալ գիտությանը։
BBC-ի հետ հարցազրույցում հաշմանդամի սայլակին գամված Հոքինգը խոստովանել է, որ կարող է դիմել բժիշկների օգնությանն ու ընդհատել սեփական կյանքը, եթե «ուժեղ ցավ զգա»։
Գիտնականը հայտարարել է նաև, որ մարդիկ պետք է ունենան սեփական կյանքին վերջ տալու իրավունք։









































