Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Եվրոպական խորհրդարանի տարեկան զեկույցում կան անընդունելի կետեր. Վոլքան Բոզքըր

Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրն անընդունելի է անվանել Անկարայի համար Եվրոպական խորհրդարանի տարեկան զեկույցի այն կետերը, որոնք նվիրված են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը գնահատական տալուն:

«Եթե զեկույցի վերջնական տեքստում լինեն այնպիսի կետեր, ինչպիսին 1915 թվականի դեպքերի վերաբերյալ 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի որոշումն էր, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելը, մինչև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը ֆինանսական օգնությունը սառեցնելու կոչը, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում նոր գլուխներ չբացելու կոչը, ապա Անկարայի համար նման զեկույցն անընդունելի կլինի»:

Ընդգծվում է, որ Վոլքան Բոզքըրն իր այս նամակը հղել է Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին:

Բոզքըրը եվրոպացի քաղաքական գործիչներին զգուշացրել է նաև այն մասին, որ զեկույցը չպետք է ունենա միակողմանի բովանդակություն, որը կարող է բացասաբար ազդել Կիպրոսի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա:

Ակնկալվում է, որ զեկույցը հրապարակվելու է հունիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում