Էներգակիրների համաշխարհային պահանջարկը մինչև 2040 թվականը կաճի 50 տոկոսով, ինչի համար էլ կարևոր է ապահովել էներգապաշարների կայուն մատչելիությունը, փոխանցում է Ria Novosti լրատվական գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Աբդալլահ Ալ-Բադրին:
«Մենք ունենք բավականաչափ էներգապաշարներ, որպեսզի ծածկենք պահանջարկը, սակայն առանցքային հարցն այն է, թե արդյոք կարո՚՞ղ ենք ապահովել էներգառեսուրսների կայուն մատչելիությունը:
ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ էներգապաշարների պահանջարկը 2015-2040 թվականներին կաճի 50 տոկոսով»:









































