«Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն, իսկապես, «Միլան»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնել է պորտուգալացի մասնագետի հետաքրքրությունները ներկայացնող Pro Eleven ընկերության հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Ժան Պոլ Լարեշը:
««Միլան»-ը հետաքրքրվել է Վիլաշ-Բոաշի ծառայություններով: Թեկուզ դեռևս ոչ պաշտոնապես: Տեսնենք, կհեռանա՞ արդյոք նա «Զենիթ»-ից: Դեռ վաղ է պատասխանել ցանկանու՞մ է Անդրեն աշխատել Իտալիայում, թե` ոչ»,- SportCafe24-ը մեջբերում է Լարեշի խոսքերը:
Ավարտված մրցաշրջանում «Միլան»-ը զբաղեցրել է Իտալիայի առաջնության մրցաաշրային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Զենիթ»-ը Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ Ռուսաստանի չեմպիոն է դարձել:






































