Monday, 06 07 2026
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»

Մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն. ՀՀ վարչապետը՝ հայ-չեխական գործարար համաժողովին

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի և Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը:

Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Քիչ առաջ իմ գործընկեր պարոն Սոբոտկայի հետ քննարկում էինք հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, և երկուսս էլ համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների պատմության մեջ վերջին երկու տարիները եղել են առանձնահատուկ ակտիվության տարիներ, և որ նման դրական դինամիկայի պահպանման համար միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, այլ շատ բան գտնվում է նաև մասնավոր սեկտորի ձեռքում:

Այսօրվա գործարար համաժողովը կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և շուկաներ բացահայտելու տեսանկյունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին:

ՀՀ տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Այս կապակցությամբ կուզեի ընդգծել գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշներում Հայաստանի առաջատար դիրքն ԱՊՀ երկրների շարքում: Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով: Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015 թվականի հունվարից անդամակցելով նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա: Միևնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից:

Հայաստանը ներկայում օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) և ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա և օգտվել հումքային բազայից:

Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին և չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը և իրականացնում է հետևողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը:

Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ` այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, չեխ գործարարների համար Հայաստանը որպես հնարավորությունների երկիր բացահայտելուն:

Ամփոփելով ելույթս՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և նոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ելույթ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Նշենք, որ հայ-չեխական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում էր 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում