Ռուսաստանը և Թուրքիան սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է Vestifinance.ru-ն:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` «Թուրքական հոսք» նախագծի կառուցման մեկնարկի համար:
«Դուք գիտեք «Թուրքական հոսք»-ի պատմությունը: Որպես նախագիծ այն առաջացավ այն բանի արդյունքում, որ մեր եվրոպացի գործընկերները ձախողեցին «Հարավային հոսք»-ը: Այժմ այդ մասին, անկասկած, երկրների մի մասը զղջում է: Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք»-ին` այն պոտենցիալ մեծ նախագիծ է:
Բնականաբար, մենք հետաքրքված ենք այն բանում, որ այն հիմնված լինի լուրջ իրավաբանական հիմքի վրա: Բոլոր փաստաթղթերը պատրաստվում են, այդ իմաստով ամեն ինչ բարենպաստ է: Այդ առթիվ սկզբունքային համաձայնությունները Թուրքիայի Հանրապետության ղեկավարության հետ ձեռք են բերվել»,- ասել է Մեդվեդևը: