Բրիտանացի Պիտեր Քոնգդոն վիճակախաղով շահել է 13,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Կորնուոլայից քաղաքային խորհրդականը պլանավորում է այդ փողերով նոր ավտոմեքենա գնել և ընտանիքով ուղևորվել Մանհեթենի Butlin’s տուրիստական կենտրոնը:
Քոնգդոնը այրի է, ունի 3 երեխա, 10 թոռ և մեկ ծոռ: Ինչպես ճշտել է gazeta.ru-ն, երջանիկ տոմսը ձեռք բերելուց առաջ բրիտանացին երեք օր անընդմեջ շահում էր ակնթարթային վիճակախաղով:










































