Հայաստանը չունի նեոֆաշիզմի խնդիր երկրի ներսում, բայց երկրի սահմաններից դուրս կան նեոֆաշիզմի վտանգավոր դրսևորումներ, որոնք չեն կարող Հայաստանին անմասն թողնել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Cуть времени» հասարակական շարժման ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ խոսելով «Ֆաշիզմը 21-րդ դարի ռևանշիզմն է» թեմայի շուրջ:
Ամենասկզբում պատասխանելով լրագրողի հարցին, թե ֆաշիզմը որքանով է ակտուալ Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց, թե դա կախված է նրանից, թե ինչպես է ընկալվում «նեոֆաշիզմ» տերմինը:
Կուրղինյանը նշեց, եթե խոսվում է աշխարհի մեծ «պերեստրոյկայի», փոխակերպման մասին, ապա նեոֆաշիզմը գործիք է: Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի համար սա ակտուալ է:









































