Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

«Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել…». Անահիտ Բախշյանի նամակը Տարոն Մարգարյանին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Հարգելի պարոն Մարգարյան

Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝  տեսեք ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի և կրկին եկել եմ, ես արժանի եմ  ձեր ձայներինԱնկեղծորեն ցավում եմ Ձեզ համար

Շատ լավ հիշում եք այն նամակը, որը ես ստանալուցս հետո անմիջապես փոխանցեցի Ձեզ: Մայիսի 30-ին լրագրողի հետ այցելեցինք Շիրազի 14  հասցե, որտեղ հանդիպեցինք բողոքող  բնակիչների հետ:

Իհարկե Դուք անմիջապես այնտեղ ուղարկեցիք պարոն Ավետ Մարտիրոսյանին, ով եկավ ու ասեց, որ ամեն ինչ օրինական է եղել, ծառեր չեն կտրվել, այնինչ դրանք կտրվել են դեռ 2012-ին: Այս  պատմությունը հին է և հետաքրքիր նրանով, որ երբ այս բնակիչները 2013թ. նախընտրական արշավի ժամանակ Ձեզ անձամբ են դիմել ու Դուք  իրենց նամակը դնելով ծոցագրպանը, նրանց խոստացել եք հարցը վերանայել, տես՝  http://www.azatutyun.am/media/video/24958330.html, պարզվում է հարցը չեք  վերանայել ու գործի է դրվել 2012թ. մայիսի 30-ին Ձեր իսկ  տված շինթույլտվությունը: Ի դեպ բնակիչներից մեկն ասաց, որ այն օրվանից հետո հավանաբար  այդ կոստյումն այլևս չեք հագել, որպեսզի տեսնեք, որ ծոցագրպանում բողոք-նամակ ունեք  Ձեր ընտրողներից:

Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ 18.05.2006թ. ՀՀ  կառավարության թիվ. 912-Ն որոշմամբ  (տարօրինակ է, որ Երևանի տարածքի սեփականաշնորհման իրավունքը կառավարության որոշմամբ է տրվել անհատի) տրված տարածքի սեփականության իրավունքը Դուք չէիք կարող չեղյալ համարել, սակայն բնակիչներին խոստացել էիք, որ այդ տարածքում շինարարություն թույլ չեք տա, չնայած արդեն տվել էիք և իրենք էլ գիտեին այդ մասին ու գործին ընթացք էր տրվել դատարանում: Ավելի  լավ կլիներ  միանգամից ասեիք , որ  իրենց բարձրացրած խնդիրն անլուծելի է, որովհետև նույնիսկ դատարանի վճռով քաղաքապետարանի տրված շինթույլտվությունը ապօրինի ճանաչելուց հետո, միևնույն է քաղաքապետարանը դատը շահել է;

Այս պատմությունը նման է Եղբայրության 22/9 շենքի բնակիչների բողոքին, որոնց հանգստացնում եք, ինչպես հայտարարեցիք ավագանու վերջին նիստի ժամանակ, որ այդ հասցեում  շինթույլտվություն  չեք տալու, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ տարածքի սեփականատերը օրերից մի օր որոշի այնտեղ կառուցապատել ու Դուք տալու եք շինթույլտվությունը՝ պատճառաբանելով, որ տարածքը սեփականաշնորհված է:

Պարոն Մարգարյան, Դուք երիտասարդ եք և Ձեր կարիերան շարունակելու նպատակով 2 տարի հետո էլ կմասնակցեք հաջորդ ընտրություններին  ու նախընտրական քարոզարշավի ժամանակ  նորից կգնաք այդ բակեր և ամեն ինչ կանեք, որպեսզի  այդ բնակիչները ընտրեն Ձեզ, բայց Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝  տեսեք ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի և կրկին եկել եմ, ես արժանի եմ  ձեր ձայներին:  Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում