Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում թիմին շատ հզոր մրցակից է սպասում ի դեմս կատալոնական «Բարսելոնա»-ի:
« «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հիանալի է այն բանով, որ կարողացել է կրկին ստեղծել նոր «Բարսելոնա»: Նա կարողացել է թիմում համադրել 3 ֆենոմենալ ֆուտբոլիստի:
Սուարեսն ու Նեյմարը հասկանում են, որ Մեսսին առաջատարն է: Նրանք աշխատում են Մեսսիի համար, իսկ վերջինս ի պատասխան գոլային փոխանցումներ է կատարում նրանց: Ավելի վաղ նա հաճախակի չէր այդպես վարվում:
Այդ եռյակն ուժեղագույնն է աշխարհում, իսկ այս «Բարսելոնա»-ն բոլոր ժամանակների լավագույն թիմն է»,- Լիպիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:









































