Շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինն, ով օրերս հեռացվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, իր պաշտոնանկությունը նշել է Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում:
LifeNews-ի փոխանցմամբ` մոսկովյան ակումբի գլխավորությամբ իր վերջին խաղի ավարտից անմիջապես հետո 40-ամյա մասնագետն իր օգնականների հետ ուղևորվել է դեպի մոսկովյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկը: Այնուհետև ընկերները գնացել են ստրիպտիզ ակումբ, որտեղ մնացել են մինչև առավոտյան ժամը 3-ը:
Հիշեցնենք` 2014/15 թվականների մրցաշրջանում «Սպարտակ»-ը զբաղեցրել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 44 միավոր:







































