ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Շելբի քաղաքի ոստիկանները բռնել են խոճկորի: Ոստիկանական մեքենայի հետնամասում նստած անսովոր բանտարկյալի լուսանկարը այս շաբաթվա սկզբին տեղադրել են քաղաքային ոստիկանության Facebook-ի էջում, հայտնում է mignews.ru-ն:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, կարգազանցի մասին ոստիկանությանը հայտնել է տեղաբնակ Դեբորա Դերիմակերը: Նրա բառերով, երբ ինքը աշխատում էր այգում, խոճկորը ներս է խուժել և ընկել իր հետևից: Այնուհետև գտնելով մի գնդակ՝ ընկել է գնդակի հետևից: Չիմանալով ինչ անել, կինը զանգել է ոստիկանություն:
Շուտով խոճկորին վերադարձրել են օրինական տիրոջը, ով նախօրոք նրա կորուստի մասին հայտնել էր ոստիկանությանը:








































