Գիտնականները հայտնաբերել են օձի մնացորդներ, որոնք սնվել են տիտանոզավրերի՝ խոտակեր դինոզավրերի ձագերով, որոնք ապրել են մոտավորապես 171–65,5 մլն տարի առաջ բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից:
Մեծահասակ տիտանոզավրի քաշը կարող էր կազմել 110 տոննա, երկարությունը՝ 40 մ:
Հետազոտողները իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են PloS Biology ամսագրում:
Օձի ու նրա զոհերի աճյունները հայտնաբերվել էին 1987-ին Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարատե նահանգում: Սակայն սկզբում գիտնականները չէին կարողանում առանձնացնել օձի մնացորդները դինոզավրի ձվից դուրս եկած աճյունից:
Միայն 2001-ին Միչիգանի համալսարանի հետազոտողները անցկացրեցին գտածոյի բազմակողմանի ուսումնասիրություն ու պարզեցին, որ իրականում հայտնաբերվածը ձվի կճեպի մնացորդներ են, տիտանոզավրի ձագի կմախք և օձի մնացորդներ:









































