ԵՄ միասնական ներքին էներգետիկ շուկայի ստեղծումը կպահանջի մոտ 1 տրլն եվրո ներդրում մինչև 2020 թ., սակայն ԵՄ-ում նախկինի պես ներդրումների պակաս է նկատվում: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն:
«Պարզ է, որ առաջիկա տարիներին շատ ներդրումներ կպահանջվեն, մենք ավելի վաղ կարիքները գնահատել ենք մոտ 1 տրլն եվրո մինչև 2020 թ.:
Իրականում իսկապես ինտեգրված էներգետիկ շուկայի ստեղծմանն անցման ամենամեծ արգելքներից մեկը դրանք (ԵՄ անդամ երկրների էներգետիկայի շուկաները) նախկինի պես միացնելու համար ներդրումների անբավարարությունն է»,- ասել է նա Բեռլինում կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքը փոխանցվել է է լրագրողնրին: «Այո՛, մենք կաջակցենք փոխադարձ կապերի ստեղծման նախագծերի ֆինանսավորմանը, սակայն մենք բոլորս գիտենք, որ պետական ռեսուրսներն ինքնուրույն չեն կարողանա ծածկել այդ բացը՝ ներդրումների անբավարարությունը: Մեզ անհրաժեշտ է պետական աջակցության միջոցով ակտիվացնել մասնավոր ներդրումները»,- նշել է Կանյետեն:









































