Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի դուստրը՝ 16-ամյա Սիսթինը երազում է մոդել դառնալ: Համենայնդեպս, այս մասին ասում է նրա հանրահայտ հայրը, հայտնում է starslife.ru-ն:
Ստալոնեն հաճախ է հետաքրքրվում, թե դուստրն ինչ է գրում սոցցանցերում, և հասկացել է, որ նա շատ է երազում մոդելի աշխատանքի մասին:
Ստալոնեն Instagram-ում գրել է. «Ես և իմ դուստր Սիսթինը, որն ուզում է լուրջ մոդել դառնալ: Ես հավատում եմ, որ դու դա կանես»:
Սիսթինն արդեն արել է մոդելի առաջին քայլերը՝ լուսանկարվել է Teen Vogue-ի համար, սակայն չի ուզում գնալ հոր հետքերով՝ դերասանուհի դառնալ: «Ինձնից սարսափելի դերասանուհի կստացվեր: Ես ինձ ատում եմ տեսախցիկի առաջ, ինձ ծիծաղելի եմ թվում»,- ասել է աղջիկը վերջերս հարցազրույցներից մեկում:













































