Արևմուտքը հրաժարվում է Իրանի հետ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Լոզանում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամանեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, որը նաև Նպատակահարմարության խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Վելայաթիի խոսքով՝ Իրանն ու Արևմուտքը պայմանավորվել են, որ Իրանում պետք է աշխատի 1000 ցենտրիֆուգ, սակայն ավելի ուշ նրանք ասել են, որ համաձայնել են միայն 350 ցենտրիֆուգերի աշխատանքին, իսկ մնացածը պետք է տեղափոխվեն պահեստարան։
Իրանն ու «վեցյակը» Թեհրանի միջուկային ծրագրով փոխըմբռնման էին հասնել ապրիլի 2-ին Լոզանում։









































