Բրիտանացի դերասանուհի Ջուդիթ Օլիվիա Դենչը, որը հայտնի է, մասնավորապես, Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարից բրիտանական MИ-6 գաղտնի ծառայության ղեկավարի դերով, մասնակցել է հանուն կենդանիների պաշտպանության բաց ֆոտոշարքի: The Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ 80-ամյա Դենչը ճապոնական խոհանոցի Moshimo լոնդոնյան ռեստորանի կազմակերպած Fishlove արշավի շրջանակներում կեցվածք է ընդունել օմարի հետ:
Դենչը պատմել է, որ նկարահնումներն անցկացվել են Սուրրեյ կոմսության իր տանը: «Ամեն օր չի ստացվում օմարի հետ գրկախառնվել: Բայց ամենավատն այն է, որ ես չկարողացա նրան ուտել»,- ասել է դերասանուհին:
Fishlove ակցիայի կազմակերպիչները փորձում են ուշադրություն հրավիրել չվերահսկվող ձկնորսության հետևանքով Փիթքերն կղզիների շուրջ ձկների ոչնչացմանը: Արշավի նպատակն է ԵՄ ղեկավարությանը ստիպել սահմանափակել մեծ խորության վրա ապրող ձկների որսը:









































