Երրորդ երկրի հետ ազատ առևտրի գոտու մասին ԵՏՄ առաջին համաձայնագրի ստորագրումը ճանապարհ է բացում նոր համանման համաձայնագրերի համար։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այն (Վիետնամի հետ ԵՏՄ համաձայնագիրը, որը ստորագրվել է ուրբաթ օրը) ԵՏՄ-ի համար պարզապես ուղի է բացում այլ պետությունների, ներառյալ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ արտոնյալ առևտրի ու ներդրումների մասին համանման համաձայնագրերի պատրաստման համար»,- կարծում է նա։
Վիետնամի հետ համաձայնագիրը Մեդվեդևը համարել է «լրջագույն իրադարձություն»։








































