Իտալիայում պիլոտաժային խմբի երկու ինքնաթիռ են բախվել ավիաշոուի ընթացքում, հայտնում են տեղի իշխանությունները:
Նշվում է, որ մեկ ինքնաթիռը ծովն է ընկել, մյուսը նստել է ջրի վրա, օդաչուն չի տուժել:
Դեպքի հետևանքով ընկած ինքնաթիռի օդաչուն անհետ կորել է:
Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Նշվում է, որ ավիաշոուի հանդիսատեսը չի տուժել:










































