Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ով վերջերս լքեց «Ռեալ»-ը, իր վերջնական որոշումը կկայացնի չորեքշաբթի օրը, տեղեկացնում է Football Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 55-ամյա մասնագետը կարող է գլխավորել իտալական «Միլան»-ը, որն այժմ գլխավորում է Ֆիլիպո Ինձագին:
«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին նույնպես ցանկանում է, որ թիմը գլխավորի Անչելոտին, ում կտրամադրվի նաև 150 մլն եվրո տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերելու համար:









































