Thursday, 02 07 2026
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը

Եկեղեցական օլիգարխիայի անպատվությունը

Հայ Առաքելական եկեղեցին կրկին մարտահրավեր է նետում հասարակությանը: Այսօր Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի Արտաշատի քաղաքապետի նախընտրական քարոզչության շրջանակներում կատարվեց քաղաքի վարչապետի հովանավորությամբ արդեն յոթերորդ տարին կառուցվող Սբ․ Հովհաննես եկեցին: Ըստ երևույթին Հայ Առաքելական եկեղեցին չի ուզում հետ մնալ օլիգարխիայից, և շատ բնական է, որ աշխարհիկ իշխանությունը եկեղեցու այդ մտադրությանը դեմ չի գնա, քանի որ եկեղեցին այդ իշխանության համար կարևորագույն գաղափարական շղարշներից և զենքերից մեկն է:

Եկեղեցու անվան տակ իշխանությունը փորձում է հաճախ զսպել իր համար անցանկալի և սուր քննադատությունները, իր գործերը իրականացնել եկեղեցու սուրբ մասնակցության քողի տակ, եկեղեցական օրհնության հնչյունների ներքո: Այդ ամենի դիմաց եկեղեցին ժամանակ առ ժամանակ պահանջում է իր չափաբաժինը, օրինակ հենց այդպես տարիներ առաջ Մայր աթոռը ստացավ Երևանի կենտրոնում կաթողիկոսական նստավայր կառուցելու թողտվությունը: Այդ տեսանկյունից իավիճակը շատ պարզ է և մենք գործ ունենք իշխանություն-եկեղեցի հերթական գործարքի հետ, որի դեպքում կողմերը հերթական անգամ արհամարած ունեն հասարակության կարծիքն ու կարիքները:

Խնդիրը վերաբերում է եկեղեցուն ընդհանուր առմամբ: Այսինքն, Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը պետք է լրջորեն շահագրգռված լինի եկեղեցու հեղինակության բարձրացմամբ: Հայաստանի հոգևոր-եկեղեցական կյանքի անկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային փոփոխություններն էապես սկսել են առնչվել նաև կրոնական համայնքներին ու կառույցներին:

Այսօր համաշխարհային բարոյականության ուղղակի հեղափոխություն է անում Հռոմի նոր Պապ Ֆրանցիոսկոս Առաջինը: Հայաստանի հասարակությունն էլ ունի բարոյական հեղափոխության կարիք, և այդ հարցում եկեղեցին պետք է լիներ առաջամարտիկներից մեկը, երևի թե կասկածի ենթակա չէ: Սակայն, այսօր նաև ակնհայտ է, որ եկեղեցին ինքն ունի բարոյական սկզբունքների և չափանիշների հեղափոխական վերանայման անհրաժեշտություն:

Հայաստանի տեղի ունեցող համատարած բարոյալքումի բացատրությունը երևի թե մեկն է` Հայաստանի հոգևոր իշխանությունն էլ, ինչպես աշխարհիկը, այն աստիճան է կտրվել հասարակությունից, որ բացարձակապես անհաղորդ է հանրային տրամադրություններին, հանրային ընկալումներին: Հոգևոր իշխանությունն էլ առաջնորդվում է աշխարհիկ իշխանության այն համոզումով, որ այս երկիրն իրենցն է և ոչ մի քաղաքացի չի կարող խանգարել այդ երկրում իրենց ծրագրերը իրականացնելուն: Հայաստանն ապրում է բարոյա-հոգեբանական և իրավա-քաղաքական աննախադեպ դեգրադացիայի մի փուլ, որտեղ եկեղեցին փոխանակ հանդուրժողության և հասարակական համաձայնության կղզյակ լինելուն, դարձել է հասարակության դիմաց կանգնած կողմերից մեկն ու հասարաությանն իր կամքը թելադրելը ընկալում է որպես պատվիր հարց, իսկ հանրությանը զիջելը` անպատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում