Հնդկաստանում անոմալ շոգը, որը խլել է ավելի քան 2 հազար մարդու կյանք, սկսել է նահանջել։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը: Զոհերի թիվը հասել է մինչև 2207 մարդու:
Հարավային նահանգներում ջերմաստիճանը երկու աստիճանով նվազել է:
Ուժգին շոգ էր հատկապես Թելանգանա և Անդհրա-Պրադեշ նահանգներում: Որոշ քաղաքներում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի: Օդերևութաբանները կանխատեսում են շուտափույթ անձրևներ:
Նշվում է, որ Թելանգանայում վերջին օրերին զոհերի թիվն աճել է 52-ով, իսկ Անդհրա-Պրադեշ-ում՝ 146-ով: Այս նահանգներում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 541 և 1636՝ համապատասխանաբար: Եվս 21 մարդ մահացել է Օդիշա նահանգում, 7-ը՝ Գուջարաթում և 2-ը՝ Դելիում:











































