Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Եթե հասարակությունը վախենա իր ոտնահարված իրավունքի մասին բարձրաձայնելուց, իրականությունը չի բացահայտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը:

– Տիկին Եսայան, ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների պաշտպանության որակը մեր երկրում:

– Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում այս օրերին քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացված բյուջետային գումարների կատարողականը: Այսինքն՝ զուտ թվեր էին, զուտ գումարի մասին էր խոսքը: Բայց ընդհանրապես գումարին և ցանկացած այլ թեմային վերաբերող հարցերը սահուն կերպով անցում են կատարում դեպի ցավոտ թեմաներ, և դա բնական է: Մենք քննարկում էինք մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, և շատ տարօրինակ կլիներ, եթե այս գումարային հարցեը քննարկվեին, բայց չքննարկվեին մեր ունեցած հիմնական խնդիրները: Իսկ մենք այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք քննարկում ենք գրեթե ամեն ժամ: Ամեն հարցի մասին խոսելիս մենք խոսում ենք նաև մարդու իրավունքների մասին: Չեմ ուզում ասել, որ սա վատ օրից է, սա իրականում լավ օրից է: Սա իրականում նշանակում է, որ մեր քաղաքացիների, մեզանից յուրաքանչյուրի իրավագիտակցությունը, սեփական իրավունքների հանդեպ հարգանքն ու լրջությունը շատ ավելի ենք կարևորում: Ցանկացած փոքր դեպք կամ միջադեպ մենք, բարեբախտաբար, դարձնում ենք հանրային քննարկման առարկա:

– Դա նաև նշանակում է, որ մեր երկրում շատ սուր են մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները:

– Մեզ մոտ մարդու իրավունքների խնդիրները շատ հոգեհարազատ են: Յուրաքանչյուրը այլոց իրավունքների ոտնահարումը դիտում է որպես սեփական ողբերգություն: Մեր հասարակությունն այլևս առաջվա ծույլ հասարակությունը չէ, որ երբ մեկի ոտքը տրորում են կամ երբ մեկի իրավունքները ոտնահարում են, նա վախից անհանգստանա, դուռը փակի և ասի՝ դե լավ, ինչ ուզում են, թող անեն: Մեր հասարակությունն այսօր ինքնագիտակցության եկած հասարակություն է, ցանկացած իրավիճակում կանգնում և պաշտպանում է իր իրավունքները: Եվ սա միայն ուրախացնող է:

– Բայց անկախ այդ հանգամանքից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը չեն նվազում:

– Դեպքերը չեն կարող նվազել, մեր հասարակությունն, այսպես ասած, կառուցապատման ընթացքի մեջ է: Մենք չունենք դատաիրավական, մարդու իրավունքների համակարգի, օրենսդրական կամ զուտ բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որ ասենք, թե խնդիրները պակասում են: Մի խնդրի լուծումից հետո ծագում է մեկ այլ խնդիր: Եվ ինձ իսկապես ուրախացնում է, որ մեր երիտասարդները, քաղաքացիական հասարակությունը չի համակերպվում այն մտքի հետ, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է բարձրանա: Եվ ճիշտ են անում: Ինչու պետք է ձեր պարտքի համար ես վճարեմ: Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ես ինքս էլ համամիտ չեմ այս մտքի հետ: Եվ բոլոր 131 պատգամավորները համամիտ չեն:

– Հասարակությունը հոսանքի թանկացման համար ոչ միայն ՀԷՑ-ին, այլ նաև իշխանությանն է հասցեատեր համարում: Գտնում է, որ իշխանությունը կարող է թույլ չտալ, որ ՀԷՑ-ը այդքան անհիմն պարտքեր կուտակի կամ բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը:

– Բնականաբար, բոլոր մեղադրանքները պետք է գան դեպի իշխանություն: Տարօրինակ կլիներ, որ մեր երկրում առաջացած որևէ խնդրի մեղավորությունը մենք փնտրենք Վրաստանի իշխանությունների մոտ: Բայց ես ասում եմ, որ հենց իշխանություններն են շահագրգռված, որ ճիշտը ջրի երես հանեն: Հանրային ծառայությունները կարգավորող հնաձնաժողովն այդ հարցով զբաղվում է, և դուք պետք է վստահ լինեք, որ առաջինը հենց իշխանությունը չի ուզում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, որովհետև դա բումերանգի էֆեկտ է տալիս: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ  գինը չբարձրանա:

– Երբեմն մարդու իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունենում Սյունիքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների կողմից: Այս դեպքում իրական հասցեատերը իշխանության ներկայացուցիչն է: Որքա՞ն երկար կարող են կրկնվել այս դեպքերը:

– Ես պետք է գլխավոր դատախազի խոսքով պատասխանեմ: Նույնիսկ գլխավոր դատախազը չուներ  պատասխանն այն իմաստով, որ քանի դեռ փաստերն ապացուցված չեն, ինքը չի կարող որևէ մեկին մեղադրանք ներկայացնել: Ես իրավաբան չեմ, բայց քանի դեռ  ապացույցներ չկան, կամ նախաքննություն է ընթանում, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել: Ուրիշ հարց, որ Սյունիքի մարզում այդ խոսակցություններն այդ պաշտոնյայի շուրջ շատ են և հաճախ են լինում: Բայց բոլոր այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում չակերտներով ասեմ, որովհետև ապացույց չունեմ, «տուժել են» այդ անձի կողմից, այս տարիների ընթացքում լռել են, որևէ կերպ  չեն արտահայտվել: Հիմա Դուք կասեք, թե վախեցրել են:

– Կարծիք կա, որ մարզպետը նրանց ահաբեկում է, որ լռեն:

– Կարծիքն այլ բան է, իրականությունը՝ բոլորովին այլ: Եթե Դուք ունեք փաստ, որ ահաբեկել են, դա բոլորովին այլ խոսակցություն է: Վերադառնալով հարցին, թե քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու համար վախենում են, գուցե օբյեկտիվ պատճառներով՝ չեն ուզում անցավ գլուխը դնել դարդի տակ, այդ դեպքում երբեք որևէ իրականություն չի բացահայտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում