Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում են Գերագույն ռադայի պատգամավորները:
«Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես դարձել է Ուկրաինայի քաղաքացի»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը:
«Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հաջող կերպով ուկրաինական քաղաքացիություն է ստացել ուրբաթ: Միխո՛, մենք նոր Բաթում ենք ուզում»,- հայտնել է նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն Twitter-ի իր էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակել է Օդեսայի նահանգապետ: