Օրերս Լոս Անջելեսում կայացել է U2 համույթի համերգը, որին ժամանել են հազարավոր մարդիկ, հայտնում է spletnik.ru-ն:
Աստղային բազմաթիվ հյուրերի թվում եղել են նաև Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը:
«Շնորհակալություն U2 այն բանի համար, որ Դուք անում եք: Դուք ոգեշնչում եք ինձ»,- Facebook-ի իր էջում գրել է Քաթչերը:
Քեյթ Հադսոնն ու Դերեք Հաֆը, որոնց սիրավեպի մասին հայտնի էր դարձել դեռ անցած տարեվերջին, նույնպես նկատվել են U2-ի համերգին:
Շոուն բաց չեն թողել նաև ռոք երաժիշտներ Սինդի Քրոուֆորդն ու Ռենդի Հերբերը՝ դստեր հետ, Ջեք Նիքլսոնն ու Դենի դե Վիտոն:
















































