Ամերիկյան Howe and Howe Technologies ընկերությունը ներկայացրել է իր Ripsaw EV2 Extreme Luxury Super Tank ամենագնաց «պրեմիում տանկը»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով RipsawTank-ի պաշտոնական կայքին:
Տանկի հեղինակների խոսքով՝ լյուքս մեքենայի ներքին սարքավորումը և բնութագրերը յուրաքանչյուր պատվիրատուի համար առանձին կհամադրվեն:
Ripsaw EV2-ն ունի փակ խցիկ վարորդի համար, 600 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ: Տանկը կարող է 104 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 3 վայրկյանում:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գնելու ցանկություն ունեցողներին տանկը հասանելի կլինի մոտ ապագայում:

















































