Իսպանական ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ Ռաֆայել Բենիտեսը, ով պաշտոնապես հայտարարել է «Նապոլի»-ից հեռանալու մասին, գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ը:
Marca պարբերականին հայտնի է դարձել Բենիտեսի աշխատավարձի չափը, որը նա մադրիդյան ակումբում ստանալու է հաջորդ մրցաշրջանում: Բենիտեսի տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո:
Թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի տարեկան աշխատավարձը կազմել է 8 մլն եվրո: Սպասվում է, որ Բենիտեսի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 1-ին:
Հիշեցնենք, որ 2014/15թթ մրցաշրջանն առանց տիտղոսների ավարտելուց հետո Անչելոտին պաշտոնանկ էր արվել:








































