«Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն նշել է, որ կատալոնական ակումբի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը շատ բան է արել թիմի համար և նրան մոռանալ չի կարելի: Բազմաթիվ լուրերի համաձայն` Բրավոն իր խաղով ստիպել է մոռանալ Վալդեսի մասին, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ինձ դուր չի գալիս, որ ասում են, թե ես մարդկանց ստիպել եմ մոռանալ Վալդեսին: Վիկտորին չի կարելի մոռանալ: Նա հիացմունքի է արժանի: Որևէ մեկի չեմ ստիպել մոռանալ նրա մասին»,- Cadena Ser-ը մեջբերում է Բրավոյի խոսքերը:
Հիշեցնենք` Բրավոն կատալոնական ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Իր խաղով նա արժանացել է Իսպանիայի առաջնության խաղերում խաղադաշտ դուրս գալու իրավունքի:









































