Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը հայտարարել են, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունը` կաշառքների հետ կապված, Ռուսաստանին չի առնչվում: Այս մասին ասվում է գերատեսչության մամլո ասուլիսում:
«Հետաքննությունը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի, որը 2018-ին կընդունի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանը նույնիսկ ոչ մի կերպ չի հիշատակվում մամուլի համար նախատեսված մի քանի էջանոց հաղորդագրությունում, որը թողարկվել է երեկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից»,- ասել է դեսպանատան մամլո քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:
Ընդգծվել է, որ օրինախախտումները մասնավորապես կապված են Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարածքներում առաջնությունների անցկացման հետ:





































