Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը հանդիպման 51-րդ րոպեին խփեց Էդգար Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականները հանդիպել էին նաև մայիսի 26-ին (0:0):






































