Ամերիկացի Պատրիկ Շերվինին հաջողվել է լիովին փոխել գրիլի մասին ավանդական պատկերացումը, հայտնում է kedem.ru-ն: Շերվինի մշակած Go Sun Grill սարքը հնարավորություն է տալիս տապակել, խաշել և թխել հատուկ ջերմային մարտկոցի շնորհիվ, որն աշխատում է, նույնիսկ երբ դրսում ամպամած է կամ մութ:
Ջերմային մարտկոցը սնուցելու համար պահանջվում է ընդամենը 2 ժամ արևային լույս: Go Sun Grill-ը շատ թեթև է, կարող է հեշտությամբ տեղափոխվել: Բացի դրանից՝ այն արտաքինից սառն է մնում նույնիսկ պատրաստման 150-200 աստիճանի հասնելու դեպքում: Գյուտարարն իր նախագիծը հրապարակել է Kickstarter կայքում, որպեսզի կարողանա դրա իրականացման համար անհրաժեշտ գումար հավաքել, բայց 140000 դոլար նպատակային գումարից կրկնակի է հավաքվել:







































