Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ «Լացիո»-ի հետ խաղը վերջինն է լինելու իր համար «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա համարվում է Մադրիդի «Ռեալ»-ում թափուր մնացած գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը:
Mirror-ի փոխանցմամբ՝ Բենիտեսը ցանկանում է մադրիդյան ակումբ հրավիրել «Լիվերպուլ»-ի ծագող աստղ Ռահիմ Ստերլինգին: Վերջինս չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ:
Ստերլինգի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն, որոնք պատրաստ են նույնքան գրավիչ առաջարկ անել կիսապաշտպանին, որքան մադրիդյան ակումբը:
Ստերլինգի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ. հուլիսի 1-ին: Նրա տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո:






































