Ասպետի մասին երազած ամերիկուհին ամուսնանում է Վատիկանի գվարդիականի հետ, իսկ Ֆրանցիսկոսը կօրհնի նրանց ամուսնությունը փակ պատարագում, հայտնում է Gazeta.ru-ն:
2013թ. ապրիլին Կալիֆոռնիայի բնակչուհին իր ապագա ամուսնուն 16 պահանջ էր ներկայացրել: Մասնավորապես, նա խնդրում էր ազնիվ ասպետ, որը կլիներ արժանապատիվ ու համեստ:
2013թ. հոկտեմբերին Էմդեն մոր հետ ճանապարհորդել է Իտալիայով: Հռոմից հեռանալուց առաջ նա որոշել է իմանալ, թե ինչպես կարող է վերադառնալ ու այնտեղ մնալ ընդմիշտ: Մայրը նրան խորհուրդ է տվել մոտենալ Վատիկանի Սուրբ Աննայի դարպասների մոտ կանգնած գվարդիականին և խորհուրդ հարցնել: Այդ երիտասարդը Բինագին է եղել:
Նրանք էլեկտրոնային հասցեներ են փոխանակել, ինչի արդյունքում նամակագրությունը վերաճել է զգացմունքի:
Սիրահարները ծրագրում են ամուսնանալ հոկտեմբերին Հռոմում:











































