«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո «Նապոլի»-ից հեռանալու մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին ու երկրպագուներին, քանի որ 2 տարի անց ավարտում եմ աշխատանքս «Նապոլի»-ում: Կիրակի օրը շատ կարևոր խաղ ենք անցկացնելու:
Ցանկանում եմ 2 տարվա աշխատանքս ավարտել հաղթանակով: Միշտ դժվար է թողնել աշխատանքը, երբ մարդիկ սկզբից մինչև վերջ քեզ լավ են վերաբերվել»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:
Բենիտեսի վերջին մրցակիցը «Նապոլի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում լինելու է «Լացիո»-ն, որի դեմ թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայում տեղի համար:
Հավելենք, որ Ռաֆայել Բենիտեսը համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի հավակնորդ:






































