Անգլիայի ֆուտբոլի միության նախագահ Գրեք Դայքը կարծում է, որ հայտնի սկանդալից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պետք է հրաժարական տա:
«Բլատերը հայտարարել է, որ ժամանակն է վերականգնել ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահությունը: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահություն չի կարող լինել, քանի դեռ այնտեղ է Բլատերը: Նա պետք է հեռանա:
Նա կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ պետք է այլ նախագահ ընտրվի: Հակառակ պարագայում պետք է փնտրել լուծման երրորդ տարբերակ:
ՖԻՖԱ-ի հեղինակությանը հասցված վնասը շատ մեծ է: Բլատերի օրոք այլևս հնարավոր չէ վերկանգնել վստահությունը կազմակերպության նկատմամբ: Այնպես որ, ՈւԵՖԱ-ն պետք է փորձի նպաստի Բլատերի հեռացմանը»,- Դայքի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:






































