Իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցյակի» բանակցությունները կարող են շարունակվել հունիսի 30-ի վերջնաժամկետից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արախչիին, որը ներկայացնում է Իրանը «վեցյակի» հետ հանդիպումներում։
Բանակցությունները կշարունակեն Վիեննայում չորեքշաբթի։ Զուգահեռ կանցկացվեն փորձագիտական հանդիպումներ։
«Վերջնաժամկետը կարող է երկարացվել, և բանակցությունները կարող են շարունակվեն հունիսի 30-ից հետո»,- ասել է Արախչին։
Ըստ պայմանավորվածությունների՝ իրանական միջուկային խնդրի վերջնական կարգավորման մասին համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը։







































