Մեծ Բրիտանիան կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը՝ խորհրդարանում ելույթի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։
«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ապահովելու Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը, և կպնդի լիարժեք կատարել Մինսկի համաձայնագրերը»,- ասել է թագուհին։
Նշենք, որ ելույթում թագուհին հայտնում է առաջիկա տարում կառավարության ծրագրերի մասին։







































