Millward Brown վերլուծական ընկերությունը թողարկել է ապրանքանիշերի իր տասներորդ վարկանշային ցուցակը՝ BrandZ Top 100-ը:
Այս տարի ցուցակի առաջատարը Apple ապրանքանիշն է, որը գնահատվում է 246,992 մլրդ դոլար: Անցած տարվա համեմատ այն թանկացել է 67%-ով և գերազանցել է անցած տարվա առաջատար Google-ին:
2015 թ. վարկանիշում ընդգրկված ապրանաքանիշերի ընդհանուր արժեքը կազմել է 3,3 տրլն դոլար:
2014 թ. համեմատ ապրանքանիշերի առաջին հարյուրյակը թանկացել է 14%-ով:









































