Ջեսիկա Ալբան ունի շքեղ արտաքին, որի համար, ինչպես պարզվում է, դերասանուհին պարտական է իր մշտական մարզումներին, գրում է spletnik.ru-ն:
Այսպես. Shape ամսագրին տված հարցազրույցում աստղը պատմել է, որ իր արտաքինում փոխակերպումները տեղի են ունեցել 2000-ականների սկզբին, երբ նա նկարահանվում էր «Մութ հրեշտակը» սերիալում:
«Իմ մարմինը ատլետիկ դարձավ «Մութ հրեշտակը» սերիալի նկարահանումներից հետո: Այդ ժամանակ ես զբաղվում էր մարտարվեստներով, գիմնաստիկայով ու պարերով, շատ ժամանակ էի անցկացնում մարզասրահում»,- ասել է դերասանուհին:
Սակայն վստահությունը նրան եկավ այն ժամանակ, երբ մայր դարձավ: «Ես երբեք ինձ վստահ չեմ զգացել իմ մարմնում, սակայն ամեն ինչ փոխվեց երեխաներից հետո»,- անկեղծացել է դերասանուհին:
Նա պատմել է նաև իր թուլությունների մասին:
«Ես թուլություն ունեմ պոպկորնի նկատմամբ: Վերջին շրջանում կապվել եմ դրա հետ: Ես այն ուտում եմ օրվա ընթացքում»,- ասել է նա:



















































