Բելգիայում պատրաստվում են քննարկել օրինագիծ, որը կվերացնի 14 տարեկանից սեքսով զբաղվելու քրեականացումը։
Օրինագիծը մտադիր է առաջարկել Լիբերալների և դեմոկրատների Open Vld կուսակցությունը։
«Երիտասարդները պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց սեքսուալությունն առանց պատժելի արարքի իրագործման զգացում ունենալու»,- ասել է պատգամավոր Սաբիեն Լաե-Բատեն, ով հանդես է գալիս օրինագծի նախաձեռնողի դերով՝ գրում է La capitale-ը։
«Օրենքը քրեական գործունեություն չի համարի կամավոր սեռական ակտը նույն տարիքային խմբի երիտասարդների միջև»,- հավելել է պատգամավորը։