Հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայթլիին ամուսնու և նորածնի հետ տեսել են Լոնդոնի փողոցներում: «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի հղիության մասին լուրը տարածվեց 2014 թվականի վերջում: Սակայն, Նայթլին և իր ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը, չեն սիրում, երբ իրենք հայտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, հայտնում է Metro-ն:
Կիրա Նայթլին Klaxons ռոք խմբի մասնակից Ջեյմս Ռայթոնի՝ իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է 2011 թվականին: Սիրահարները երկու տարի հանդիպել են, այնուհետև ամուսնացել Ֆրանսիայում:
Նախկինում Նայթլին լրագրողներին խոստովանել էր, որ պլանավորում է երեխա ունանալ, սակայն նշում էր, որ նրա համար աշխատանքը մնում է իր կյանքի կարևոր մասը, նույնիսկ երեխա ունենալուց հետո:








































