ՆԱՏՕ-ի խորհուրդը` դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա Բրյուսելում հունիսի 24-25-ը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով կազմակերպության մամլո ծառայությանը:
«Պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 24-25-ը ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում: Բոլոր հանդիպումները տեղի կունենան գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի նախագահությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:









































