Իրանում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) վերաբերյալ ծաղրանկարների մրցույթ են կազմակերպել, հայտնում է The Independent-ը: Մասնակցության համար հրավիրել են ծաղրանկարիչների և մուլտիպլիկատորների ամբողջ աշխարհից: Ընտրված աշխատանքները կցուցադրվեն Թեհրանի 4 մշակութային կենտրոնների ցուցահանդեսներում: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 31-ին:
Մրցույթի հիմնական թեման ԴԱԻՇ-ի գրոհայինների կատարած հանցագործություններն են: Ներկայումս կազմակերպիչները ստացել են ավելի քան 800 աշխատանք, որոնցից առայժմ 280-ն են ընտրել: Դրանց աշխարհագրությունը տարածվում է ավելի քան 40 երկրում: Նախաձեռնությունը ֆինանսավորում է Թեհրանի քաղաքային վարչությունը:









































