Բժիշկների միջազգային թիմը դիաբետիկների օրգանիզմում հայտնաբերել է սպիտակուց, որի ավելցուկը և ոչ ճիշտ աշխատանքը հանգեցնում է կուրության, և հաջողությամբ ճնշել է դրա աշխատանքը մկների աչքի ցանցաթաղանթում: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Դիաբետի զարգացումն ուղեկցվում է օրգանիզմի աշխատանքում մեծաթիվ խախտումներով, այդ թվում՝ ինչպես են աճում և գործում անոթները: Դրանց աշխատանքի խանգարումները հաճախ հանգեցնում են դիաբետիկ ռետինոպատիայի՝ աչքի ցանցաթաղանթի քայքայման: Աչքերի ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ դիաբետիկների մոտ կեսը տառապում է այդ հիվանդությամբ:
Աքրիդ Սոդհին՝ Բալտիմորի Ջոն Հոփքինսի համալսարանից, և նրա գործընկերները հետևել են առողջ և դիաբետիկ բջիջների զարգացմանը:
Դիաբետոլոգների փորձերը ցույց են տվել, որ անոթները սկսել են աճել նույնիսկ երբ գիտնականները ավելացրել են դիաբետիկների աչքերից հանած հեղուկ՝ արյան մեջ VEGF հորմոնի ցածր խտությամբ, որն օրգանիզմին ստիպում է նոր մազանոթներ սինթեզել՝ չափազանց ցածր մակարդակով: Այդ աճի պատճառն այլ հորմոն է եղել՝ անգիոպոետին-4-ը, որը նույնպես մասնակցում է նոր անոթների առաջացմանը:
Երբ գիտնականներն արգելափակել են դրա աշխատանքը, անոթների աճը կտրուկ դադարել է, ինչը հույս է տալիս, որ բժիշկներին կհաջողվի առաջիկա տարիներին դեղամիջոց ստեղծել, որը կճնշի միաժամանակ և՛ VEGF-ի, և՛ անգիոպոետին-4-ի աշխատանքը:










































